Բաժիններ՝

Ինչո՞ւ են Ձեզնից վախենում՝ համաձայն Կենդանակերպի նշանի

1. Խոյ

Խոյի նշանի տակ ծնված մարդկանց անկեղծությունը և համարձակությունը շրջապատի համար բավականին վախեցնող են թվում: Նրանց հանդեպ դժվար է մոտեցում գտնել: Դրա համար իրենց ժամանակի մեծ մասը Խոյերն անցկացնում են միայնության մեջ:
Չնայած Խոյի կյանքում շատ մարդիկ կան, նրանցից շատերը չեն կարող նրա հետ խոսել այնպես, ինչպես կցանկանային:

2. Ցուլ

Ցլերն առանձնանում են իրենց համառությամբ: Ինչ-որ բանի հասնելու համար նրանք միշտ անում են այնպիսի բաներ, որ չպետք է անեին: Նրանց բնավորությունը վախեցնում է մարդկանց: Դժվար թե ինչ-որ մեկը ցանկանա տեսնել Ցուլի մութ կողմերը:

3. Երկվորյակներ

Երկվորյակներ նշանի տակ ծնված մարդիկ միշտ ասում են այն, ինչ իրենց մտքում է, և շատերին դա վախեցնող է թվում: Երկվորյակները շատ պարզ են շփման մեջ, բայց շրջապատող մարդիկ չգիտեն՝ ինչ սպասել, երբ նրանք բացում են իրենց բերանը:

4. Խեցգետին

Առաջին հայացքից չի երևում, բայց այս նշանի տակ ծնված մարդիկ իրոք կարող են վախ ներշնչել: Շրջապատի մարդիկ վստահ են, որ Խեցգետիններն ամենից շատ վախ են ներշնչում, երբ խոսքը վերաբերում է իրենց հարազատ մարդկանց: Նրանք անում են անհնարինը, որպեսզի համոզվեն, որ ոչ ոք ոչ մի վատ բան չի ասի իրենց հարազատ մարդկանց մասին:

5. Առյուծ

Առյուծները ծրագրավորված են այլ մարդկանց վախեցնելու համար: Սակայն երբեմն իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այս նշանի տակ ծնվածներն իրենց ժամանակի մեծ մասը փորձում են այնպես անել, որ ամեն ինչ գնա ըստ պլանի: Արդյունքում՝ ինչ նրանք անում են, իդեալական տեսք է ունենում: Եվ եթե մարդիկ չեն հասցնում Առյուծների հետևից, դա նրանց վախեցնում է:

6. Կույս

Կույսերն այլ մարդկանց ավելի շատ և ավելի հաճախ են քննադատում, քան պետք է: Նրանք վախ են ներշնչում, որովհետև մարդիկ չգիտեն նրանց հույզերի և մտքերի մասին՝ կապված տեղի ունեցողի հետ: Կույսերը հասկանալու համար ամենադժվար նշաններից մեկն են:

7. Կշեռք

Կշեռքները վախ են ներշնչում, որովհետև երբեք չեն ցուցադրում իրենց հույզերը: Նրանք փակվում են իրենց մեջ և ստիպում են ուրիշներին կռահել իրենց զգացմունքների մասին: Մարդկանց դժվար է հասկանալ, թե այս պահին ինչ են զգում Կշեռքները:

8. Կարիճ

Կարիճները հաստատապես պատկանում են ամենավախեցնող նշանների շարքին: Որպես կանոն, նրանք առանձնանում են ամբոխից և միշտ մարդկանց մոտ առաջացնում են զգացողություն, որ իրենց համար չկա ոչ մի սահման:

9. Աղեղնավոր

Այս նշանի ներկայացուցիչները միշտ փախչում են և արարքներ են կատարում, որոնք օգնում են նրանց ուրիշներին թողնել թիկունքում: Իրականում այլ մարդկանց համար ուղղակի սարսափելի է Աղեղնավորին մոտենալը, որովհետև հաստատապես չի կարելի ասել, թե ինչքան կտևի նրանց կապվածությունը:

10. Այծեղջյուր

Սովորաբար Այծեղջյուրներին անվանում են շատ հետաքրքիր մարդիկ, և նրանք նաև շատ են աշխատում: Այս մարդիկ չեն հասկանում, թե երբ է պետք կանգնել, որը երբեմն վախեցնում է շրջապատին: Լինում է այնպես, որ Այծեղջյուրները շատ հեռուն են գնում՝ վերացնելով բոլորին իրենց ճանապարհից:

11. Ջրհոս

Ջրհոսները գիտեն, որ մարդիկ իրենցից վախենում են: Նրանց համար միևնույն է, թե ինչ կասեն այլ մարդիկ, և նրանք անում են այն ամենը, ինչն իրենց կարծիքով՝ պետք է անեն: Շրջապատի մարդիկ ուղղակի չգիտեն, թե իրենց ինչպես պահեն Ջրհոսների հետ:

12. Ձուկ

Չնայած այս մարդիկ առաջին հանդիպման ժամանակ վախեցնող տեսք չեն ունենում, բայց երբ նրանց հետ ավելի մոտիկից եք ծանոթանում, նրանք սկսում են իսկապես վախեցնել: Նրանք ստաբիլ չեն և կարող են ասել կամ անել այն, ինչ չպետք է ասեին կամ անեին: Եթե Ձկներն ինչ-որ բանից վրդովված են, ապա ավելի լավ է խուսափել նրանցից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս