Ջո Բայդենը հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին
Համաշխարհային պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն արդեն գործում են Ռուսաստանի դեմ, բայց կլինեն ավելին։Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժեշուվ քաղաքում:
Դրա հետ մեկտեղ Բայդենը նաև հայտարարել է Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին:
«Մենք պետք է շարունակենք մեծացնել այդ օգնությունը Ուկրաինայի կառավարության հետ սերտ համակարգմամբ», – ասել է նա: