«Դատախազությունը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի «թափ կտամ»-ի արարքում առկա է հանցակազմ». Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծանոթներիցս մեկը Նիկոլ Փաշինյանի տեսանյութերից մեկի ներքո, որտեղ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում է՝ պետք լինի ուրիշ բան թափ կտամ, գրել է՝ ուրիշ բանը գնա ընտանիքիդ վրա թափ տուր։
Հիմա այդ ծանոթիս արարքի առթիվ քրեական գործ հարուցելու համար քննչականում նյութեր են նախապատրաստում։ Հետաքրքիրն այն է, որ այդպիսի ցուցում է տվել դատախազությունը։
Ստացվում է՝ դատախազությունը գտնում է, որ վերոնշյալ տեսանյութում Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված արարքում առկա է հանցակազմ»։