«Ռոսիա»-ն Եգիպտոս, Իսրայել և Թուրքիա կթռչի Սոչիի տարանցիկ հաբի միջոցով
«Աերոֆլոտ»-ը Սոչիից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Հայաստան, Եգիպտոս, Իսրայել, Ղազախստան, Թուրքիա եւ Ուզբեկստան: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Թռիչքային ծրագիրը նախատեսված է տարանցիկ ուղեւորահոսքի համար եւ հարմար է այն ուղեւորներին, որոնք Սոչիով մեկնում են ավիաընկերությունների բազային օդանավակայաններից՝ Մոսկվայի («Շերեմետեւո»), Սանկտ Պետերբուրգի եւ Կրասնոյարսկի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Սոչիից 17 ուղղություններով թռիչքները կիրականացվեն «Ռոսիա» ավիաընկերության (մտնում է «Աերոֆլոտ»-ի խմբի մեջ) կողմից՝ Superjet 100 ինքնաթիռներով: Դրա համար պլանավորվում է մինչեւ տասը նման ինքնաթիռների բազավորում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: