«Ամեն ինչ խախանդ է, վերահսկելի». Խրամորթի գյուղապետ
Արցախի Հանրապետության Պաշտպանույան բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։
168.am-ի հետ զրույցում Արցախի Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է։
«Ամեն ինչ խախանդ է, վերահսկելի, այլ մանրամասներ չեմ կարող ասել»,-ասաց Խրամորթի գյուղապետը։
Զորիկ Աբրահամյանը չմանրամասնեց, թե ինչ բարձունքներ են անցել թշնամու հսկողության տակ, ինչ բարձունքների նատմամբ հայկական կողմն ունի վերահսկողություն, ընդգծելով, որ ռազմական գաղտնիք չի կարող բացահայտել։
«Ես այդ ամենի մասին որևէ բան չեմ կարող ասել, այս պահին որևէ կրակոց, հրետակոծություն չկա»,-եզրափակեց Խրամորթի գյուղապետը։