Եթե սոցցանցերի իմ էջերը ջնջեն, ես կամուսնանամ. Բուզովա
Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ Օլգա Բուզովան իբր նոր սիրավեպ է սկսել։ Պարզվել է, որ երգչուհին շփվում է միանգամից մի քանի տղամարդու հետ`Օլգա Բուզովան օնլայն հարթակում փակ խումբ է ստեղծել, որտեղ զրուցում է միայն տղամարդկանց հետ։ Նա երկրպագուների հետ կիսվում է իր նորություններով ու գաղտնիքներով. «Բոյֆրենդներն» իրենց հերթին լսում են աստղին և փորձում աջակցել նրան։ Այս մասին, ըստ Tert.am-ի՝ փոխանցում է vseprozvezd.ru–ն։
«Ես զրկված չեմ տղամարդու ուշադրությունից»,- ասել է «DOMA-2»-ի նախկին հաղորդավարը։ «Գիտե՞ս, ես մի «չատ» ունեմ, միայն տղաներ կան: Այն կոչվում է «Տղաներս միշտ ինձ հետ են»։ Նրանք այնտեղ շփվում են միմյանց հետ, ես այդտեղ միակ աղջիկն եմ։ Ինչ-որ մեկն ազատ է, ինչ-որ մեկը ընտանիք ունի, բայց մենք այնտեղ պարզապես զվարճանում ենք»։
Աստղը որոշել է բաժանորդների հետ քննարկել անձնական բլոգների փակումը: «Եթե իմ սոցցանցերը ջնջեն, ես ստիպված կլինեմ ամուսնանալ. ոչ ոք ինձ չի բարկացնի ու ասի, որ ես անընդհատ հեռախոսով եմ։ Եթե հանկարծ սոցիալական ցանցերի վերացում լինի, ապա իմ կյանքում տղամարդու համար հսկայական տարածք կհայտնվի։ Վերջերս ես հասկացա, որ ուրախ կլինեմ ամուսնանալ, չնայած անցյալ տարի ես նույնիսկ չէի ուզում խոսել այդ մասին: Եթե սեր լինի, ես սիրով կասեմ՝ այո, իսկ եթե սերն անցնի, մենք կբաժանվենք։ Գլխավորը միմյանց չվիրավորելն է»,–36-ամյա Բուզովան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է և որոշ սոցկայքեր այնտեղ հասանելի չեն։