Բաժիններ՝

Փարիզի 2024 թվականի խաղերի տոմսերը կվաճառվեն մի քանի փուլով

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է տոմսերի վաճառքի քաղաքականության մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Օլիմպիական խաղերում կվաճառվի շուրջ 10 միլիոն տոմս: Այդքանից մեկ միլիոնի յուրաքանչյուր տոմսը կարժենա 24 եվրո: Պարալիմպիկ խաղերի համար նախատեսված է 3,4 միլիոն տոմս: Տոմսերի գնման համար գրանցման ժամկետը կավարտվի տարեվերջին: Վաճառքի առաջին փուլը նշանակված է 2023թ. փետրվարին, իսկ երկրորդը՝ 2023թ. մայիսին:

Պարալիմպիկ խաղերի տոմսերի կեսը կարժենա 25 եվրո և ավելի քիչ, որից 500.000-ը՝ 15 եվրո: Դրանք վաճառքում կհայտնվեն 2023թ. աշնանը։ Ընդհանրապես տոմսերի 80%-ը կվաճառվի առցանց, իսկ մնացած 20%-ը ՝ հյուրանոցային փաթեթների, ռեստորանների և այլ ծառայությունների միջոցով: Փարիզի ամառային 33-րդ մարզահանդեսը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Խաղերի ծրագրում կընդգրկվի 32 մարզաձև, որից չորսը՝ բրեյք–դանսը, սքեյթբորդինգը, սպորտային ժայռամագլցումը և սյորֆինգը կներկայանան առաջին անգամ: Սպասվում է 10.500 մարզիկի մասնակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս