Բաժիններ՝

Արտաշատում կատարված կողոպուտը բացահայտվել է

Փետրվարի 21-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի շենքերից մեկի բակում իրեն կողոպտել են:

Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզեցին, որ ժամը 23.30-ի սահմաններում անհայտ անձը շենքի բակում բացահայտ հափշտակել է 47-ամյա կնոջ պայուսակը, որի մեջ փող է եղել։

Հարուցվեց քրեական գործ:

Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվեցին դեպքի բացահայտմանն անհրաժեշտ տվյալներ։ Մարտի 18-ին Աբովյան քաղաքում հայտնաբերվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձը։ 35-ամյա տղամարդը բերման ենթարկվեց Արտաշատի բաժին։

Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031