
«Իհարկե, մեղադրանքը չեմ ընդունում». Վեդի համայնքի նախկին ղեկավար

Քիչ առաջ Քննչական կոմիտեն տեղեկացրեց՝ հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:
168.am-ը կապ հաստատեց այդ ժամանակահատվածում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վարուժան Բարսեղյանի հետ՝ թեմայով լսելու նաև նախկին համայնքապետի մեկնաբանությունը:
«Եթե ինչ-որ գործողություն կա, թող արվի. աշխատանք է՝ ամեն մեկն իր աշխատանքն է անում:
Իհարկե, մեղադրանքը չեմ ընդունում, ժամանակը ցույց կտա: Ես որոշակի հիմնավորումներ էլ կներկայացնեմ հավանաբար»,- հակիրճ արձագանքեց Վարուժան Բարսեղյանը: