Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով դեսպանին՝ ՀՀ նախագահը շնորհավորել է Նոուրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:

Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերու­թյունների շարունակաբար խորացումն ու ամրապնդումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

 

Տեսանյութեր

Լրահոս