«Պատերազմ է, պա-տե-րազմ՝ այսօր զինադադար է». Հովիկ Աղազարյան
Արդեն երրորդ օրն է, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետությունը զրկվել է գազամատակարարումից:
Այդ առիթով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս տված հարցազրույցում ասել էր, թե «մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»: Այս համատեքստում իշխանական պատգամավորը հիշեցրել էր նաև ռազմագերիների խնդիրը՝ նշելով, որ այդ հարցը շահարկելով՝ ներքին լարվածություն ստեղծեց, բայց ի պատիվ գերիների հարազատների՝ նրանք կարողացան սառեցնել շահարկումները:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը, անդրադարձավ իր կուսակցի հայտարարությանը՝ նկատելով. «Պատերազմ է, պա-տե-րազմ է: Գազը պատերազմի հետ կապ չունի՞: Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է: Իհարկե նորմալ չէ՝ առանց գազի»: