Բաժիններ՝

Ամերիկացին մոռացված վիճակախաղի տոմսով շուրջ 9 միլիոն դոլար է շահել

ԱՄՆ Օրեգոն նահանգի բնակիչ Ուիլբուր Բրաունը գրեթե 9 միլիոն դոլար է շահել վիճակախաղով, որի մասին մոռացել էր։

CNN-ի փոխանցմամբ, Բրաունը ընկերոջ խորհրդով վիճակախաղի տոմսը գնել էր 2021 թվականի դեկտեմբերին։ Այն հնարավորություն էր տալիս մասնակցելու ոչ թե մեկ, այլ 26 խաղարկության։

Սկզբնական շրջանում տղամարդը ստուգում էր խաղարկությունների արդյունքները, սակայն ոչինչ չէր շահում, ուստի այլևս դադարել է հետևել վիճակախաղի արդյունքներին և մոռացել էր դրա մասին։

Վիճակախաղի մոռացված տոմսի մասին Բրաունը հիշել է միայն փետրվարին։

Նա որոշել է սքանավորել այն խանութում և պարզել է, որ ջեքփոթ է շահել, որը կազմում է 8,9 միլիոն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031