10 մոլորություններ Ճապոնիայի և ճապոնացիների մասին, որոնք մեզ պարտադրել է կինեմատոգրաֆը
Զանգվածային մշակույթը մեզ է պարտադրում շատ միֆեր Հին Ճապոնիայի մասին: Մեզ, օրինակ՝ թվում է, որ գեյշաները կարող են միայն կանայք լինել, իսկ սամուրայները միշտ հետևել են հատուկ օրենսգրքի: Մենք դրանք ընդունում ենք՝ չկասկածելով նույնիսկ, որ իրականում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել:
1. Ճապոնացի սամուրայները պարզապես զինվորներ են
Մենք սամուրայներին պատկերացնում ենք նախևառաջ՝ որպես զինվորներ: Սակայն ի սկզբանե նրանք ուղղակի զինվորներ չէին, այլ մարդիկ, ովքեր ունեն նաև ազնվատոհմ ծագում: Ըստ էության, սամուրայներն ազնվականներ էին, որոնք անցնում էին զինվորական ծառայության: Նրանք ստանում էին որոշակի կրթություն և մանկուց դաստիարակվում էին հատուկ ձևով:
2. Սամուրայները միայն տղամարդիկ էին
Ֆիլմերում մեզ ցուցադրում են, որ սամուրայները տղամարդիկ են: Սակայն նրանց մեջ լինում էին նաև կանայք: Իհարկե, նրանց ավելի ճիշտ է անվանել օննա-բուգեյսյա, քանի որ սամուրայ բառը ճապոներենում վերաբերում է հենց տղամարդկանց:
3. Բոլոր սամուրայները հետևում էին Բուսիդոյին
Իրականում Բուսիդոյի (սամուրայի վարքագծի նորմերի և կանոնների հավաքածու) մասին առաջին տեղեկություններն ի հայտ են եկել 20-րդ դարի սկզբին, երբ ճապոնացի դիվանագետ Նիտոբե Ինաձոն թողարկեց իր «Բուսիդո: Ճապոնիայի հոգին: Սամուրայի օրենսգիրքը» գիրքը:
4. Գեյշա դարձել են բացառապես կանայք
Տղամարդ-գեյշաներ նույնպես եղել են: Ի դեպ, տղամարդիկ հայտնվել են ավելի վաղ, քան կին գեյշաները: Սակայն տղամարդկանց ավելի ճիշտ է անվանել «հոկան» կամ «տայկոմոտի»:
5. Գեյշաները հիասքանչ ժպիտ են ունեցել
Կինոյում գեյշաները ունենում են ձյունաճերմակ և հոլիվուդյան ժպիտ: Սակայն հին ժամանակներում շատ կանայք Ճապոնիայում իրենց ատամները սև էին ներկում, որը ցույց էր տալիս բարձր դասին պատկանելը:
6. Գեյշաները ծնունդով միայն Ճապոնիայից էին
Առաջ համարվում էր, որ գեյշա կարող են դառնալ միայն ճապոնացիները: Սակայն նրանց մեջ հանդիպում են նաև այլ մշակույթների ներկայացուցիչներ:
7. Գեյշաները կապված են ինչ-որ ամոթալի երևույթի հետ
Իրականում գեյշաները միաժամանակ և հաղորդավար են, և երգչուհի, և պարուհի, և անիմատոր: Դրա հետ մեկտեղ, նրանք նաև շատ կրթված են և կարող են զբաղեցնել յուրաքանչյուր մարդու: Այլ ծառայություններ, այդ թվում՝ ինտիմ, նրանք երբեք չեն մատուցել:
8. Գեյշաներն անցյալի վերապրուկ են
Այսօր նույնպես կա այդ մասնագիտությունը Ճապոնիայում, և նույնիսկ գոյություն ունեն հատուկ դպրոցներ:
9. Գեյշաները կարող են լինել միայն երիտասարդ և գրավիչ կանայք
Կինոյում մենք տեսնում ենք միայն երիտասարդ գեյշաների: Սակայն կյանքում և ֆոտոներում հաճախ հանդիպում են նաև հասակավոր տիկնայք: Բանն այն է, որ գեյշան ոչ միայն և ոչ այնքան արտաքինի մասին է, որքան իրեն դրսևորելու ունակության և տարբեր գիտելիքների:
10. Նինձաները սև հագուստ էին կրում
Իսկական նինձաները՝ առաջին հերթին լինելով առաջնակարգ լրտեսներ, աշխատում էին մաքսիմալ միաձուլվել ամբոխի հետ և լինել աննկատ: Իսկ նրանք ծառայության էին դուրս գալիս ոչ միայն գիշերները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը