Վահագն Խաչատուրյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են հայ- ֆրանսիական հարաբերությունների օրակարգին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031