Միրզոյանն առանց տեսախցիկների էլ հրաժարվել է ասել՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում․ 24News

Արցախի շուրջ խորհրդարանի հրատապ նիստը, որը գումարվել էր ընդդիմության պահանջով և իշխող մեծամասնության որոշմամբ անցավ փակ ձևաչափով, չի անցել առանց սկանդալների։

Ինչպես 24News-ին հայտնել են իրենց աղբյուրները, անգամ փակ խորհրդարանական նիստին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է հայտարարել, որ Արցախը որևիցե ձևաչափով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես պահանջել են ընդդիմադիր պատգամավորները։

«Ընդհանրապես, նրա խոսքն իր նախկին հայտարարությունների խտացումն էր, որը, բնականաբար, ընդդիմության շրջանում որակվեց իբրև խայտառակություն։ Մի քիչ ավելի բովանդակալից էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքը»,- նշել է կայքի աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031