Բաժիններ՝

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 122, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ

Մարտի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2815 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 153 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 122, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ։

63 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ առանց համարանիշերի, 26-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 18-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 7-ը փակված համարանիշերով, 233-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկել 54 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս