«Իհարկե, ինձ մեղավոր չեմ ճանաչում»․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, որի ժամանակ որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է.
«Իհարկե, ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Այս մեղադրանքը համարում եմ ոչ միայն անհեթեթ, այլև՝ իրականության հետ առնչություն չունեցող»։