«Նկատողը պետք է զորամասի հրամանատարը լինի՝ հատուկ ստորաբաժանումների միջոցով». Մեղրիի համայնքապետը՝ ռուս լրագրողի գրառման մասին

Ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ  Մեղրի բնակավայրի տարածքում` Իրանի և Ադրբեջանի սահմանի հանգույցում, ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակման վտանգ կա. «Նախիջևանի հարակից տարածքում գրանցվել է զորքերի կենտրոնացում։ Հնարավոր է, որ Բաքուն որոշել է արագացնել, այսպես կոչված, Զանգեզուրի (Սյունիք) միջանցքի ստեղծման գործընթացը՝ Երևանի վրա ուժային ճնշում գործադրելու միջոցով, այն պայմաններում, երբ Ռուսաստանի ողջ ուշադրությունն ու ռեսուրսները շեղված են Ուկրաինայում հատուկ գործողության վրա»,- նշել է Կոտենոկը:

168.am-ը Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանից հետաքրքրվեց՝ թշնամու կողմից կուտակումներ նկատե՞լ է։

Բ. Զաքարյանը պատասխանեց, թե ինքը զորամասի հրամանատար չէ, որպեսզի կուտակումներ նկատի։

«Նկատողը պետք է զորամասի հրամանատարը լինի՝ հատուկ ստորաբաժանումների միջոցով, ու տեղեկացնի իր ղեկավարությանը։ Իսկ ղեկավարությունն էլ, եթե դրա անհրաժեշտությունը կա, ներկայացնի համայնքի ղեկավարին, վերջինս էլ իր լիազորությունների սահմաններում պարտականությունները կատարի։ Ես որևէ բանից դեռ տեղյակ չեմ, թե ինչ է ասել ռուս լրագրողը կամ ինչ է գրել, դրա մասին ձեզ որևէ տեղեկատվություն չեմ կարող տալ։

Մեզ մոտ իրավիճակը հանգիստ է, ամեն մեկը՝ իր աշխատանքով, գործով։ Բնականոն, սովորական ապրելակերպ է»,- եզրափակեց Բագրատ Զաքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031