
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ուկրաինայից Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու վերաբերյալ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Մարիուպոլում գտնվող Թուրքիայի քաղաքացիների տարհանումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին: Այս մասին հայտնում է Demokrathaber-ը:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այնտեղի անմեղ մարդիկ հնարավորինս արագ տարհանվեն այդ տարածաշրջանից»,-ասել է Աքարը։
«Մենք ուշադիր հետևում ենք Մարիուպոլում տիրող իրավիճակին: Մենք նախարարների մակարդակով մեր կապերը պահպանում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք ջանքեր ենք գործադրում տարածաշրջանից անմեղ մարդկանց տարհանելու համար: Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին և ժամերին: Մենք երկու ինքնաթիռ ունենք Կիևի մարզում: Մենք կապի մեջ ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ ամենահարմար պահին նրանց տարհանելու համար»,- ասել է Աքարը: