
Ռոսգվարդիան ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Խարկովի մարզ

Ռոսգվարդիան ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ուկրաինայի Խարկովի մարզ: Այդ մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
«Ռոսգվարդիան ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Խարկովի մարզի բնակիչներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները ԱԻՆ-ի աշխատակիցների հետ միասին ժամանել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք:
«Ռոսգվարդիականները բնակիչներին բաժանել են առաջին անհրաժեշտության ապրանքներով պարենի հավաքածուներ, որոնց մեջ կա ձավար, մակարոնեղեն, շաքար, պահածոներ, թեյ, խտացրած կաթ, ձեթ»,-նշել են գերատեսչությունում: Ճշտվում է, որ հումանիտար ակցիայի անվտանգությունն ապահովել են միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի եւ արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: