![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի ՔԿ–ն տեղեկացնում է ազգային ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/Karmir-shuka.jpg)
Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով Կարմիր Շուկայի ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել էր գյուղացիներից մեկի առանձնատունը։ Հարուցված քրեական գործի մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ քննչական կոմիտեն։
«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ փետրվարի 11-ին և փետրվարի 18-ին ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ՝ Արև Գաբրիելյանի և Սերգեյ Գևորգյանին պատկանող առանձնատները վնասելու՝ հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: