Բաժիններ՝

Բայդենը ժխտում է ԱՄՆ-ի կենսաբանական եւ քիմիական զենքի առկայությունը Եվրոպայում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ ենթադրությունները Եվրոպայում ԱՄՆ-ի կենսաբանական եւ քիմիական զենքի առկայության մասին չեն համապատասխանում իրականությանը: «Այն հայտարարությունները, թե Ամերիկան կենսաբանական, ինչպես նաեւ քիմիական զենք ունի Եվրոպայում, պարզապես չեն համապատասխանում իրականությանը:

Ես ձեզ երաշխավորում եմ»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մարտի 21-ին ելույթ ունենալով գործարարության ներկայացուցիչների հետ Ուկրաինայի շուրջ իրադրությանը նվիրված հանդիպմանը։

«Նրանք նաեւ ենթադրում են, թե Ուկրաինան կենսաբանական զենք ունի, Ուկրաինայում»,- ասել է Բայդենը՝ ենթադրելով, որ դա «բացահայտորեն այն բանի նշանն է», որ ՌԴ-ի իշխանություններն «ուսումնասիրում են» զենքի այդ երկու տեսակների «օգտագործման հնարավորությունը»: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանասավորման համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմա-կենսաբանական ծրագրին եւ գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի եւ սիբիրախտի հարուցիչների հետ: Ուկրաինայի տարածքում ստեղծվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որնք աշխատել են Պենտագոնի համար, հայտարարել է ՌԴ-ի ռազմական գերատեսչությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս