Բաժիններ՝

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ուկրաինային նվիրված հատուկ նստաշրջանի վերսկսումը պլանավորվում է մարտի 23-ին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ)՝ Ուկրաինայ իրադրությանը նվիրված հատուկ նստաշրջանը կվերսկսվի, ինչպես սպասվում է, մարտի 23-ին, մինչեւ շաբաթվա վերջը դրա մասնակիցները կքվեարկեն հումանիտար իրադրության վերաբերյալ բանաձեւի շուրջ: Մարտի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է համաշխարհային կազմակերպության մի աղբյուր։

Տեղեկեատվությունը մարտի 21-ին հավաստել է ՄԱԿ-ի ԳԱ-ի 76-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պոլինա Կուբիյակը: Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը կարող է վերսկսվել անսահմանափակ անգամ՝ ըստ անհրաժետության: Մարտի 21-ին ավելի վաղ Ուկրաինայի հումանիտար իրադրության վերաբերյալ բանաձեւի նախագիծն արդեն ներկայացվել է Գլխավոր ասամբլեա, ինչի կապակցությամբ հատուկ նստարջանի վերսկսումը պլանավորվել էր մարտի 22-ին, բայց կազմակերպական հարցերի պատճառով որոշվել է դա անել մեկ օր ուշ, ՏԱՍՍ-ին պարզաբանել են աղբյուրներ համաշխարհային կազմակերպությունում:

Փաստաթղթի տեքստն ստացվել է ՏԱՍՍ-ում: Այնտեղ Գլխավոր ասամբլեան ՌԴ-ին կոչ է անում «անհապաղ դադարեցնելու թշնամական գործողություններն Ուկրաինայի նկատմամբ»: Տեքստը նաեւ բովանդակում է պահանջներ ապահովելու քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքի, բժիշկների եւ լրագրողների  պաշտպանությունը, մարտական գործողությունների գոտուց հեռանալու հնարավորությունը, հումանիտար կազմակարեպությունների անձնակազմի՝ օգնության կարիք ունեցողներին հասնելու հնարավոությունը:

Փաստաթուղթը նաեւ ՄԱԿ-ի երկրներին կոչ է անում ֆինանսավորելու Ուկրաինային ցույց տրվող մարդասիրական օգնությունը եւ շարունակելու դրա մատակարարումները համաշխարհային կազմակերպության գծով: Բանաձեւի նախագիծը, բացի դրանից, կոչ է անում շարունակելու «բոլոր կողմերի միջեւ» բանակցությունները եւ «անհապաղ խաղաղ լուծելու Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը քաղաքական երկխոսության, բանակցությունների, միջնորդական ջանքերի եւ այլ խաղաղ միջոցներով»: Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի նոր նիստն, ինչպես սպասվում է, կտեւի մի քանի օր. կոնկրետ ժամկետները կախված կլինեն մասնակիցների քանակից, որոնք կցանկանան արտահայտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին: Շաբաթվա վերջում, քննարկումից հետո, սպասվում է բանաձեւի շուրջ քվերակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս