
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի կանցլերի՝ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:
Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին։