Բաժիններ՝

Հանածո վառելիքից համաշխարհային կախվածության վտանգ կա ՌԴ-ից հումքի փոխարինման պատճառով. ՄԱԿ

Ռուսաստանյան էներգահումքի փոխարինման՝ խոշոր տնտեսությունների ռազմավարությունը կարող է երկարաժամկետ կախվածությություն ստեղծել վառելիքի հանածո տեսակներից: Մարտի 21-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

«Քանի որ խոշոր տնտեսությունները վառելիքի ռուսական հանածո տեսակների փոխարինման ռազմավարություն են իրականացնում, կարճաժամկետ միջոցները կարող են երկարաժամետ կախվածություն ստեղծել վառելիքի հանածո տեսակներից եւ դադարեցնել 1,5 աստիճանի (սահմաններում աշխարհում ջերմաստիճանի բարձրացման մակարդակի պահպանման) հնարավորությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ առցանց ելույթ ունենալով կայուն զարգացմանը նվիրված՝ բրիտանական The Economist հանդեսի անցկացրած խորհրդաժողովի շրջանակներում: «Երկրները կարող են այնքան զբաղված լինել հանածո վառելիքի առաջարկի պակասությամբ, որ զանց կառնեն այդ վառելիքի օգտագործման կրճատման քաղաքականությունը: Դա խելացնորություն է»,- նշել է նա:

Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ այդ աղբյուրներից կախվածությունը «երաշխավորված փոխադարձ ոչնչացում» է: Գուտերիշը կարծում է, որ դա համաշխարհային տնտեսությունը եւ էներգետիկական անվտանգությունը կախված վիճակի մեջ է դնում աշխարհաքաղաքական ցնցումներից եւ ճգնաժամերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս