ԲԴԽ-ն կրկին պնդում է` այս պահի դրությամբ գործերի մակագրաման ավտոմատ համակարգի բանալիները չեն ստացել
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Ի լրումն Դատական դեպարտամենտի 2022թ. մարտի 18-ի հայտարարության՝ հայտնում ենք, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել:
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով:
Գործընթացի վերաբերյալ թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի մանրամասն տեղեկություն այս պահի դրությամբ տրամադրել չեն կարող:
Հավաստիացնում ենք, որ մեր լիազորությունների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դատական գործերի մակագրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հնարավորությունն օր առաջ վերսկսելու համար:
ՀՀ Դատական դեպարտամեն