Բաժիններ՝

Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով Շիրակի մարզում ձևավորվել են աշխատանքային խմբեր

Շիրակի մարզում ճշտվում են ուժեղ քամու պատճառած վնասները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր։ Մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի գլխավորությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները եղել են մի շարք համայնքներում, համայնքապետերի, համայնքներում ձևավորված տեղական խմբերի հետ ծանոթացել իրավիճակին։ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ նախորդ օրվանից մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ օպերատիվ կապ ու համագործակցված աշխատանք են տարել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մարզային մասնաճյուղի աշխատակիցները։

Ըստ նախնական տվյալների, ահազանգեր են ստացվել Գյումրի,Ամասիա, Աշոցք, Ախուրյան համայնքների բնակավայրերից։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ շինությունների տանիքներ։ Վնաս են կրել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերը։ Թավշուտում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները։ Մի քանի բնակավայրեր հոսանքազրկվել են, ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Առաջիկայում տեղական հանձնաժողովները կամբողջացնեն ուսումնասիրությունները, վնասների չափերը վերջնական կճշգրտվեն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031