
Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել

Մոտավորապես 400 բեռնատարներ կանգնել մնացել են Վերին Լարսի անցակետի ռուսաստանյան կողմում: Այդ մասին հաղորդել է հաղորդել է Sputnik Արմենիան: Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը, որը Վրաստանը միացնում է Ռուսաստանի հետ, փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանն առընթեր մաքսային հարցերով զբաղվող կցորդ Արամ Տանանյանի տվյալներով, Լարսում (մարտի 20-ի դրությամբ) կուտակվել է ավելի քան 3,5 հազար բեռնատար: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն էորը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն էՎրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը: