Խաղաղության մուրացկաններն ու թուրքական նախապայմանները

2016 թ. սեպտեմբերին փակ դռների հետևում Ալիևին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, 30 տարի միջազգային բոլոր հարթակներում պարտություն կրած Ադրբեջանն այսօր Հայաստանի թուրքամետ իշխանության շնորհիվ դարձել է հաղթած երկիր, թեև մինչ օրս շարունակում է վախենալ Հայաստանի նախկին իշխանություններից․ Ալիևն ինքն էլ օրեր առաջ խոստովանել է դա:

Արցախի պատերազմի պարտության մեջ այդ նույն նախկիններին է մեղադրում Հայաստանի՝ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը: Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները Հայաստանին ներկայացնելուց օրեր անց Ալիևը կրկին Հայաստանը կոչել է թշնամի: Ուրեմն ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ քեզ հաղթող պետության համար շարունակում է սպառնալիք մնալ քո գոյությունը: Խաղաղություն ո՞ւմ հետ, մի երկրի՞, որտեղ մանկապարտեզից սովորեցնում են ատել հային ու պետական մակարդակով շարունակում են քարոզել հայատյացություն:

Իսկ Հայաստանում բավարարում են թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանները, առաջ տանում թուրքական օրակարգը, դեմ քվեարկում Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը եւ թուրքական յաթաղանի սպառնալիքի տակ մուրում խաղաղություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031