Բաժիններ՝

Թուրքիայում գլխաշորով կին ոստիկանը մահակով հարվածում է կին ցուցարարի

Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել քայլերթ իրականացրած Ֆուրքան հիմնադրամի անդամների նկատմամբ։ Վերջիններս ակցիա էին անցկացնում՝ հաջակցություն իրենց հիմնադրամի ձերբակալված անդամների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գլխաշորով կին ոստիկանը մահակով հարձակվում է մայթին միայնակ կանգնած կին ցուցարարին և տապալում գետնին։ Համացանցը ողողվել է այդ կադրերով և մեծ աղմուկ բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում։

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների դեմ նաև արցունքաբեր գազ է կիրառել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031