
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար օդանավը կործանվել է Չինաստանի հարավում

Չինաստանի հարավում աղետի է ենթարկվել Boeing 737 մարդատար օդանավը: Այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը։
«China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար օդանավը, որի մեջ գտնվում էր 133 մարդ, վթարի է ենթարկվել ՉԺՀ-ի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանի Ուչժոու քաղաքային օկրուգի Տեն գավառում»,-ասվում է հրապարակման մեջ:
Զոհվածների եւ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել, սկսվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Հայտնի է, որ կործանման վայրում բռնկվել է անտառային հրդեհ:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Գուանչժոուի ռուսաստանյան հյուպատոսարանում, կործանված օդանավում Ռուսաստանի քաղաքացիներ չկան: