Բաժիններ՝

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 166 տրանսպորտային միջոց

Հայաստանում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 166 տրանսպորտային միջոց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 20-ին, ժամը 10։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շինուհայրի և Շուռնուխի առաջնային օգնության կետերից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 125 ավտոմեքենա և 245 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մեկ այլ ահազանգ ստացվել է մարտի 20-ին, ժամը 10:16-ին։ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել էր ձնակույտի մեջ։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 16։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոբուս, 2 բեռնատար, 9 մարդատար ավտոմեքենա և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մարտի 20-ին, ժամը 17։52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մելիքգյուղի սկզբնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհի տարբեր հատվածներից դուրս են բերել 29 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս