10 փաստ տղամարդկանց մասին
1. Տղամարդկանց մեծ մասը մինչև լուրջ հարաբերություններ սկսելն ունենում է կապեր միջինը 4-6 աղջիկների հետ: Այնպես որ, նրանց պատմությունները նախաամուսնական բուռն կյանքի մասին ընդամենը հորինվածք են:
2. Տղամարդկանց մեծ մասի համար կնոջ գեղեցիկ դեմքը շատ ավելի կարևոր է, քան անթերի կառուցվածքը:
3. Տղամարդկանց 1/3-ը չեն ջնջում հեռախոսից իրենց նախկին ընկերուհիների համարները, որպեսզի կարողանան զանգահարել, երբ խոսելու կարիք են ունենում:
4. Ամուրի տղամարդկանց մեծ մասը մինչև 27 տարեկանն ապրում են ծնողների հետ:
5. Բոլորին հայտնի է, որ տղամարդիկ շատ են վախենում իմպոտենցիայից: Երկրորդ տեղում ճաղատանալու վախն է:
6. Տղամարդկանց 96 տոկոսը երազում է չծխող կնոջ մասին:
7. Տղամարդիկ միջինում ամբողջ կյանքի ընթացքում ուտում են մոտ 3 կգ շրթներկ: Կանանց շրթունքներից, իհարկե:
8. Տղամարդկանց 80 տոկոսը այնքան են վախենում բժշկի մոտ հաճախելուց, որ ձգում են դա մինչև ամենավերջին պահը:
9. Միջինում տղամարդկանց մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան կանանցը:
10. Տղամարդիկ մոռանում են ամեն ինչ, այն դեպքում, երբ կանայք ոչինչ չեն մոռանում: Հենց դրա համար էլ սպորտային մրցումներ հեռարձակելիս հաճախ կրկնություններ են ցուցադրում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը