Բաժիններ՝

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Մարտի 14-ին, ժամը 16-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ:

Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, և օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Դեպքը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ժամը 15.00-ի սահմաններում Շահումյան փողոցում վիճաբանություն էր եղել։ Պարզվեց նաև, որ երիտասարդին դանակահարել էր նույն փողոցի 60-ամյա մի բնակիչ, որը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս