
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են բացարձակ անթերի ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կրկին ոսկե մեդալ նվաճեց: Հենացատկի վարժությունում Դավթյանը հավաքեց 14.983 միավոր:
Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկությանհերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունումդարձել էր ոսկե մեդալակիր, իսկ նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը նվաճելէր արծաթե մեդալ:
Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականիցԱրթուրԴավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե,ՎահագնԴավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկուոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ: Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որինՀայաստանը չի մասնակցի: