Բաժիններ՝

Սպանության մեղադրանքով հետախուզվողը Թբիլիսիից տեղափոխվել է Երևան

Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան տեղափոխեցին Հայաստանի 38-ամյա մի քաղաքացու։

Նա 2014 թվականից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր սպանության և ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում այս տարվա հունվարին տեղեկություն էին ստացել, որ հետախուզվողը թաքնվում է Թբիլիսիում։

Հայաստանի քրեական ոստիկանության, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի և Վրաստանի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության շնորհիվ հունվարի 25-ին հետախուզվողը Թբիլիսիում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։

Երևան տեղափոխվելուց հետո 38-ամյա տղամարդը կալանավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031