Բաժիններ՝

YouTube Vanced-ն ընդմիշտ փակվում է

YouTube Vanced հանրահայտ ծառայությունը հայտարարել է աշխատանքի դադարեցման մասին։ Համաձայն մեկնաբանության, որը Vanced-ի ներկայացուցիչները տվել են The Verge-ին, դա պայմանավորված է Google-ի պահանջով՝ հեռացնել YouTube-ի բոլոր հղումները, ծառայության հետ կապված ապրանքների հղումները և փոխել լոգոն։

Ծառայությունը Android-ի օգտատերերին առաջարկում էր անվճար օգտվել YouTube-ի պրեմիում գործառույթներից, ներառյալ՝ գովազդի արգելափակումը և հատուկ ռեժիմը: Հավելվածը նաև ավելացրել է իսկապես մութ թեմա և մի շարք կարգավորումներ, որոնք պաշտոնական վիդեոհոսթինգի հաճախորդում չեն:

Մշակողները նշել են, որ առաջիկա օրերին կհեռացնեն հաճախորդին իրենց կայքից ներբեռնելու հղումը և կդադարեցնեն հավելվածի աջակցությունը։ Արդեն տեղադրված հաճախորդները կշարունակեն աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք լիովին հնացած չեն (ըստ հեղինակների կանխատեսումների՝ դա տեղի կունենա երկու տարի հետո)։

Vanced Twitter-ի հաշիվն առաջարկել է նաև իր ծառայության այլընտրանքը՝ YouTube Premium բաժանորդագրություն (հասանելի չէ Հայաստանում):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս