Թբիլիսիում հերքել են Վրաստանի և Չեչնիայի միջև ճանապարհի կառուցման մասին լուրերը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարությունը Թբիլիսիում հերքել է Կովկասյան լեռնաշղթայով Չեչնիա ճանապարհի կառուցման առկա պլանների մասին տեղեկատվությունը։
«Միանշանակ հայտարարում ենք, որ Վրաստանի եւ Չեչնիայի միջեւ ճանապարհի կառուցում երբեք չի քննարկվել, եւ այս հարցը երբեք չի եղել վրացական կողմի օրակարգում»,-ասվում է հինգշաբթի օրը նախարարության տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, որ նմանօրինակ պլաններ իբր քննարկվել են այս շաբաթ Գրոզնիում Հյուսիսային Կովկասի ազգային անվտանգության ապահովմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
Վրաստանի եւ Չեչնիայի միջեւ հետիոտն լեռնային ճանապարհ գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ: Այն տանում է Պանկիսի կիրճ, որտեղ 2000-ական թվականների սկզբին անցել են չեչեն զինյալները՝ թաքնվելով ռուսաստանյան դաշնային զորքերի հետապնդումներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: