Բաժիններ՝

Ռաֆայել Հարությունյանի սան, օլիմպիական չեմպիոն Նեյթոն Չենը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Օլիմպիական խաղերի չեմպիոն, գեղասահորդ Նեյթոն Չենը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոն Նեյթոն Չենը մասնակցություն չի ունենա աշխարհի առաջնությանը վնասվածքի պատճառով: Գեղասահորդը որոշում է կայացրել բաց թողնել աշխարհի առաջնությունը վնասվածքը չխորացնելու համար:

Գեղասահքի աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում` մարտի 21-27-ը:

Գեղասահորդ Նեյթան Չենը հայազգի մասնագետ Ռաֆայել Հարությունյանի սանն է, ով դարձավ Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն: Տղամարդկանց ազատ վարժության ժամանակ Չենը վաստակեց 218,63 միավոր և ընդհանուր 332,60 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով: Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031