Բաժիններ՝

Դանակահարություն` վարսավիրանոցում

Մարտի 10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Բաժնի քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես մեկնել էին հիվանդանոց: Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր՝ իբր օրեր առաջ տանն է վնասվել անզգուշորեն մետաղյա թիթեղների վրա ընկնելու հետևանքով, այնուամենայնիվ, ժամեր անց իրավապաhները պարզեցին եղելությունը:

Դեպքը մարտի 4-ին էր կատարվել և ոչ թե տուժողի տանը, այլ Քասախ գյուղի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում: Ժամը 13.00-ի սահմաններում տուժողն անձնական հարցերի շուրջ վիճել էր վարսավիրանոցի 44-ամյա սեփականատիրոջ հետ: Գեղեցկության սրահի տերը դանակահարել էր երիտասարդին: Հետո հաշտվել էին ու վիրակապել վնասվածքները:

Տուժողը ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը հիվանդանոց չէր դիմել: Կարծել էր՝ վերքը խոր չէ: Իսկ մարտի 9-ի երեկոյան, արդեն ներքին արնահոսությամբ, հիվանդանոց էր դիմել. նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնաս:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դանակը հայտնաբերվել է։

Հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031