Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ընտրանին մարզական հավաք կանցկացնի
ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ էլիտ ռաունդին ընդառաջ՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 18-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին և մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան – ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Գոռ Առաքելյան – ԲԿՄԱ
Հովհաննես Գևորգյան – ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան – ԲԿՄԱ
Դավիթ Սարգսյան – ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ
Էրիկ Սմբատյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Դավթյան – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Նարեկ Մանուկյան – «Կալուգա» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Տիգրան Սարգսյան – ԲԿՄԱ
Հարություն Ասատրյան – ԲԿՄԱ
Սպարտակ Հայրապետյան – ԲԿՄԱ
Վահրամ Մասխուդյան – ԲԿՄԱ
Վլադիմիր Մուրադյան – ԲԿՄԱ
Համլետ Մինասյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան «Ուրարտու»
Հարձակվողներ
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
Մարտի 21-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Անգլիա, որտեղ կկայանան ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ էլիտ ռաունդի երրորդ խմբի հանդիպումները։