Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Թուրքիան շարունակելու է իր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Անթալիայում դիվանագիտական ֆորումին շատ լավ երկխոսություն է տեղի ունեցել: Ռուսաստանը գործընթացի մեկնարկից ի վեր ցուցաբերում է աջակցություն,Ադրբեջանը ևս աջակցում է այս հարցում: Առաջին հերթին եկեք ապահովենք կրակի դադարեցումը, հաստատենք խաղաղություն, որպեսզի մեր տարածաշրջանը խաղաղ լինի: Մենք շարունակելու եք մեր ջանքերն այս ուղղությամբ»,-ասաց Չավուշօղլուն:

Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031