Բաժիններ՝

Իսրայելը և Եգիպտոսը կգործարկեն Թել Ավիվ-Շարմ Էլ Շեյխ ուղիղ ավիաչվերթերը

Իսրայելը եւ Եգիպտոսը մարտի 16-ին համաձայնության են եկել Թել Ավիվի եւ Շարմ Էլ Շեյխի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն բացելու շուրջ: Այդ մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավար Նաֆտալի Բենետի դիվանատունը։

«Իսրայելը եւ Եգիպտոսն այսօր (չորեքշաբթի, 2022 թվականի մարտի 16) համաձայնության եկան երկու երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության ընդլայնման շուրջ, որի շրջանակներում կբացվի նոր երթուղի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի եւ Շարմ Էլ Շեյխի միջեւ»,- ասված է հայտարարության մեջ:

«Վերոշարադրյալին համապատասխան մոտ ժամանակներս կբացվի ավիաերթուղի Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Շարմ Էլ Շեյխ: Սպասվում է, երթուղով թռիչքները կսկսվեն Պեսախ տոնի ժամանակ (մեկ շաբաթ տեւող հեական տոն, այս տարի համաընկնում է ապրիլի 15-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակամիջոցին – ծանոթ. խմբ.) հաջորդ ամսին»,- շարունակել են դիվանատանը:

Իսրայելի վարչապետի գերատեսչությունում նշել են, որ այդ հարցը քննարկվել է անցյալ տարվա սեպտեմբերին Շարմ Էլ Շեյխում վարչապետ Բենետի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահի միջեւ կայացած հանդիպմանը», իսկ նոր համաձայնագիրն Իսրայելի եւ Եգիպտոսի կողմից մշակվել է վերջին մի քանի օրվա ընթացքում» եւ «ստորագրվել է երեկ (մարտի 15-ին – ծանոթ խմբ.) Եգիպտոսում Իսրայելի պատվիրակության կողմից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս