G7-ն առցանց հանդիպում կանցկացնի Ուկրաինայի շուրջ իրադրության վերաբերյալ
Յոթի խմբի (G7) երկրների ներկայացուցիչները մարտի 16-ին կանցկացնեն առցանց բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին՝ խորհրդարանում պատասխանելով հարցերին: «Մեր երկիրը (Ուկրաինայի իրադրության շուրջ) սերտորեն համագործակցում է բոլոր շահագրգիռ երկրների, առաջին հերթին G7-ի երկրների հետ, որպեսզի պաշտպանի համաշխարհային կարգի հիմքերը:
Օրինակի համար՝ ընդունվել է որոշում այսօր ժամը 21:00-ից (Երեւանի ժամանակով 16:00-ից – ծանոթ. խմբ.) հետո անցկացնել G7-ի վիրտուալ հանդիպում»,- նշել է նա՝ հերթական անգամ հնչեցնելով Ճապոնիայի իշխանությունների դիրքորոշոմն այն մասին, որ «Ռուսաստանը բարձր գին կվճարի Ուկրաինա ներխուժելու համար»:
Միեւնույն ժամանակ Սուձուկին չի ճշտել, թե ինչ մակարդակով տեղի կունենան բանակցությունները հեռակոնֆերանսի ձեւաչափով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: