Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 79 դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 155 դեպք, որից 408 հազար 907-ը`առողջացած, 8587-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3019 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 3193 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք, առողջացել է 108 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 941 հազար 837 -ի:

 

Տեսանյութեր

Լրահոս