
ՔՊ-ն Վարդենիսում թեկնածու չառաջադրեց

Այսօր ժամը 11։00-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանում մեկնարկած ավագանու նիստն ընթանում էր հանգիստ մթնոլորտում, ներկա էին ավագանու բոլոր 27 անդամները. 13-ը՝ ՔՊ-ից, իսկ 14-ը՝ «Ահարոն Խաչատրյան և միասնական Վարդենիս» կուսակցությունից։
Երկու ընդդիմադիր խմբակցություններն առաջադրեցին Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չառաջադրեց։
Հիշեցնենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ:
Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով։