
Բայդենը մտադիր է հայտարարել Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին. WSJ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է մարտի 16-ին հայտարարել Ուկրաինային 1,01 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Մարտի 15-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ։
Օգնության փաթեթը կներառի հակատանկային եւ հակաօդային սպառազինություններ, ներառյալ «Ջավելիններ» եւ «Սինգերներ»: Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկու առաջիկա ելույթի ֆոնին, որտեղ նա, ինչպես սպասվում է, կդիմի ԱՄՆ-ին՝ լրացուցիչ օժանդակության կոչով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: