![](/banners/BeFunky-design.jpg)
Նովրուզից առաջ Վանում արգելվել է ցույցերի և բացօթյա հավաքների անցկացումը
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/b6xr8o6fc3wbs4qufgyt8s4biyqeqkieqw8epfk8.jpeg)
Վանի նահանգապետարանը 15 օրով սահմանափակել է ցույցերի, երթերի, բացօթյա հավաքների անցկացումը։ Որոշումը ուժի մեջ է լինելու մարտի 15-29-ը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» ընդդիմադիր կուսակցությունը (ԺԴԿ-HDP) հայտարարել էր, որ մարտի 20-ին նովրուզյան հանրահավաք է նախատեսում անցկացնել Վանում։
Նշենք, որ Նովրուզը քուրդ ժողովրդի համար գարնան առաջին օրն է և տարվա սկզիբը։ Այդ օրերին կազմակերպվում են տարատեսակ տոնակատարություններ։