
«Formula 1»-ի աշխարհի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը հնարավոր է հանդես գա երկու ազգանունով

Ֆորմուլա 1-ի աշխարհի բազմակի չեմպիոն, ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը իր ազգանվանը կավելացնի նաև մոր ազգանունը: Այս մասին հայտարարել է ավտոարշավորդն անձամբ:
«Հեմիլթոն ընտանիքի համար մեծ նպատակ կլինի աշխարհի 8-րդ չեմպիոնությունը: Գուցե ձեզնից ոչ մեկ չգիտի, որ մայրս կրում է Լարբալեստե ազգանունը: Ես պատրաստվում եմ այն իմ անվան մի մասը դարձնել: Ես չեմ հասկանում այն երևույթը, երբ կինն ամուսնությունից հետո կորցնում է իր ազգանունը: Մեծ ցանկություն ունեմ, որ մորական կողմի ազգանունը ևս պատմության մեջ մնա, ինչպես Հեմիլթոնը»,-գրել է Հեմիլթոնը:
Դեռևս վերջնականապես հայտնի չէ, թե Լուիս Հեմիլթոնը ամբողջապես կկրի երկու ազգանունները, թե միայն Լարբալեստեն: