Բաժիններ՝

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտի», «Տրանսնեֆտի» և «Գազպրոմնեֆտի» դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» նավթային ընկերությունների դեմ։ Այս մասին հայտնում է «Russia Today»-ի Տելեգրամ ալիքը:

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների սկսվելուց հետո Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Կանադան և այլ պետություններ լայնածավալ պատժամիջոցային քաղաքականություն են սկսել Ռուսաստանի Դաշնության դեմ: Շուրջ 250 արտասահմանյան առաջատար ընկերություններ հայտարարել են Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց աշխատանքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին: Միացյալ Նահանգները նաև հրաժարվել է ռուսական նավթի և գազի ներկրումից: Ռուսական ածխաջրածնային ռեսուրսների գնումից հրաժարվել են նաև արևմտյան մի քանի նավթագազային խոշոր ընկերություններ, այդ թվում՝ բրիտանա-հոլանդական «Ռոյալ Դատչ Շել»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031